Այսօր: Հինգշաբթի, 14 Նոյեմբերի 2019թ.
Զառիթափի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 74
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԶԱՌԻԹԱՓ ՀԱՄԱՅՆՔ
 
Ավագանու որոշման նախագծեր N 64
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 64


Զեկ. ՍԻՄՈՆ ԲԱԲԱՅԱՆ

ԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԶԱՌԻԹԱՓ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին կետի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011թ.-ի դեկտեմբերի 29-ի <<Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներ կազմելու կարգը հաստատելու մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թ.-ի հունվարի 17-ի N 30 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին>> N 1918-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետի պահանջների՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001թ.-ի օգոստոսի 13-ի N 599 որոշմամբ հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի, անդամների 04.12.2018թ. N 149 եզրակացությունը՝

                                                                             համայնքի ավագանին որոշում է.

1.  ՀՀ Վայոց Ձորի մարզի Զառիթափ համայնքի Սարավան բնակավայրի վարչական սահմաններում գտնվող հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներում՝ իրավաբանական անձի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական 0,0144հա /կադաստրային ծածկագիր 10-039-0304-0113/ խոտհարքը փոխադրել էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի /հենասյուների՝ 1 միավոր/ կառուցման համար:

2.  ՀՀ Վայոց Ձորի մարզի Զառիթափ համայնքի ղեկավարին՝ ձեռնարկել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԻՄՈՆ ԲԱԲԱՅԱՆ


Նախագիծ կազմող ՇՄԱՎՈՆ ԱԶԱՏՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` 10052478@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԶԱՌԻԹԱՓԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.02
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner