Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 28-րդ կետով և Հայաստանի Հանրապետության Կառավարության 08.09.2011 թվականի N 1396-Ն որոշման կարգի 14-րդ կետով, որոշում եմ՝
Տալ համաձայնություն
1. Զառիթափ համայնքի Սերս բնակավայրի բնակիչ Լուսիկ Ղազարյանին Սերս բնակավայրի «Ջադա» կոչվող հանդամասից տեղափոխելու 700 մ³ հողի շերտ իր սեփական հողատարածք՝ բարելավման և բարեկարգման աշխատանքներ կատարելու նպատակով:
2. Հողի շերտի տեղափոխման աշխատանքները կատարել տասնօրյա ժամկետում:
3. Որոշման կատարման վերահսկողությունը հանձնարարել Սերս բնակավայրի վարչական ղեկավար Բաբկեն Մուրադյանին: