Այսօր: Չորեքշաբթի, 20 Նոյեմբերի 2019թ.
Զառիթափի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 50
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԶԱՌԻԹԱՓ ՀԱՄԱՅՆՔ
 
Ավագանու որոշման նախագծեր N 44-Ն
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 44-Ն


Զեկ. ՍԻՄՈՆ ԲԱԲԱՅԱՆ

ԶԱՌԻԹԱՓ ՀԱՄԱՅՆՔԻ 2019Թ. ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՏԱՅԻՆ ԵՎ ԾԱԽՍԱՅԻՆ ՄԱՍԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքի բյուջեին կապիտալ սուբվենցիայի տրամադրման հետևանքով եկամուտների ավելացման հանգամանքը և ելնելով համայնքի կարիքների համար կապիտալ ծախսերի իրականացման անհրաժեշտությունից:

Առաջնորդվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ կետով և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ կետով, ավագանին որոշում է՝

1. Բյուջետային եկամուտներում կատարել 42059040 /քառասուներկու միլիոն հիսունինը հազար քառասուն/ դրամի չափով ավելացումներ, որից՝

ա/ Բյուջետային եկամուտների տնտեսագիտական դասակարգման 7332 «-Կապիտալ ներքին պաշտոնական դրամաշնորհներ» հոդվածի տարեկան գումարը ավելացնել 42059040 /քառասուներկու միլիոն հիսունինը հազար քառասուն/ դրամով՝ սահմանելով 42059040 /քառասուներկու միլիոն հիսունինը հազար քառասուն/ դրամ:

2. Բյուջետային ծախսերում կատարել 42059040 /քառասուներկու միլիոն հիսունինը հազար քառասուն/ դրամի չափով ավելացումներ, որից՝ 

ա/ Բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման 04 բաժնի 5 խմբի 5 դասի տնտեսագիտական դասակարգման 5112 «-Շենքերի և շինությունների կառուցում» հոդվածի տարեկան գումարը ավելացնել 17416800 /տասնյոթ միլիոն չորս հարյուր տասնվեց հազար ութ հարյուր/ դրամով՝ սահմանելով 17416800 /տասնյոթ միլիոն չորս հարյուր տասնվեց հազար ութ հարյուր/ դրամ:

 բ/ Բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման 06 բաժնի 3 խմբի 1 դասի տնտեսագիտական դասակարգման 5113 «-Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածի տարեկան գումարը ավելացնել 24642240 /քսանչորս միլիոն վեց հարյուր քառասուներկու հազար երկու հարյուր քառասուն/ դրամով՝ սահմանելով 24642240 /քսանչորս միլիոն վեց հարյուր քառասուներկու հազար երկու հարյուր քառասուն/ դրամ:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԻՄՈՆ ԲԱԲԱՅԱՆ


Նախագիծ կազմող ՇՄԱՎՈՆ ԱԶԱՏՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` 10052478@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԶԱՌԻԹԱՓԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.02
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner