Այսօր: Հինգշաբթի, 14 Նոյեմբերի 2019թ.
Զառիթափի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 42
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԶԱՌԻԹԱՓ ՀԱՄԱՅՆՔ
 
Ավագանու որոշման նախագծեր N 60
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 60


Զեկ. ՍԻՄՈՆ ԲԱԲԱՅԱՆ

ԶԱՌԻԹԱՓ ՀԱՄԱՅՆՔԻ 2018Թ, ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՏԱՅԻՆ ԵՎ ԾԱԽՍԱՅԻՆ ՄԱՍԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքի բյուջեին կապիտալ սուբվենցիայի տրամադրման հետևանքով եկամուտների ավելացման հանգամանքը և ելնելով համայնքի կարիքների համար կապիտալ ծախսերի իրականացման անհրաժեշտությունից
Առաջնորդվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ կետով և <<Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ կետով:

                                                                                            Ավագանին որոշում է

1. Բյուջետային եկամուտներում կատարել 56944600 դրամի չափով ավելացումներ, որից՝
ա/ Բյուջետային եկամուտների տնտեսագիտական դասակարգման 7332 <<-Կապիտալ ներքին պաշտոնական դրամաշնորհներ>> հոդվածի տարեկան գումարը ավելացնել 56944600 դրամով՝ սահմանելով 56944600 դրամ:
2. Բյուջետային ծախսերում կատարել 56944600 դրամի չափով ավելացումներ, որից՝
ա/ Բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման 06 բաժնի 3 խմբի 1 դասի տնտեսագիտական դասակարգման 5113
<<-Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում>> հոդվածի տարեկան գումարն ավելացնել 56944600 դրամով՝ սահմանելով 56944600 դրամ:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԻՄՈՆ ԲԱԲԱՅԱՆ


Նախագիծ կազմող ՇՄԱՎՈՆ ԱԶԱՏՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` 10052478@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԶԱՌԻԹԱՓԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.02
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner