Այսօր: Երեքշաբթի, 14 Հուլիսի 2020թ.
Զառիթափի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 104
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԶԱՌԻԹԱՓ ՀԱՄԱՅՆՔ
 
Ավագանու որոշումներ N 25
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Զառիթափ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Զառիթափ համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Զառիթափ, (0282) 91507, zaritapi.gyughapetaran@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

07 ապրիլի 2020 թվականի N 25

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԶԱՌԻԹԱՓ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԱՐԱՎԱՆ ԵՎ ԲԱՐՁՐՈՒՆԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՏԵՍՔԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 29-րդ կետի պահանջներով, Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 3-րդ հոդվածի 1-ին կետով, ավագանին որոշում է՝ 

1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Զառիթափ համայնքի Սարավան բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներում նախատեսված փոփոխությանը՝ ըստ որի նախատեսվումէբնակավայրի վարչական տարածքում գտնվող ֆիզիկական անձի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 3,10013 հա խոտհարքը /կադաստրային ծածկագիր՝ 10-039-0307-0076/ և 3,10343 հա խոտհարքը  /կադաստրային ծածկագիր՝ 10-039-0307-0077/ փոխադրել էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակության՝ էներգետիկայի օբյեկտների հողեր գործառնական նշանակության:

2.Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Զառիթափ համայնքի Սարավան բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներում նախատեսված փոփոխությանը՝ ըստ որի նախատեսվում է բնակավայրի 
վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 6,5215 հա արոտավայրըը /կադաստրային ծածկագիր՝ 10-039-0306-0024/, 4,83392 հա արոտավայրըը  /կադաստրային ծածկագիր՝ 10-039-0305-0004/, 4,13322 հա արոտավայրը /կադաստրային ծածկագիր՝ 10-039-0306-0023/, 0,96869 հա վարելահողը /կադաստրային ծածկագիր՝ 10-039-0306-0002/և 0,7905 հավարելահողը /կադաստրային ծածկագիր՝ 10-039-0306-0003/ փոխադրել էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակության՝ էներգետիկայի օբյեկտների հողեր գործառնական նշանակության:

3. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Զառիթափ համայնքի Բարձրունի բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներում նախատեսված փոփոխությանը՝ ըստ որի նախատեսվում է բնակավայրի վարչական տարածքում գտնվող ֆիզիկական անձի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 0,025 հա բնակելի կառուցապատման հողատեսքը /կադաստրային ծածկագիր՝ 10-013-0003-0039/ փոխադրել ընդերքի և արդյունաբերության նպատակային նշանակության, գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրական:

4. ՀՀ Վայոց ձորի մարզի Զառիթափ համայնքի ղեկավարին՝ ձեռնարկել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:


Կողմ -5

ԱՍԼԱՆՅԱՆ ՍՄԲԱՏ

ԲԱԲԱՅԱՆ ԱՐԳԻՇՏԻ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ՍԱՂԱԹԵԼՅԱՆ ՎԻՐԱԲ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՍԱՍՈՒՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԻՄՈՆ ԲԱԲԱՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ


  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` 10052478@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԶԱՌԻԹԱՓԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.02
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner