Այսօր: Երեքշաբթի, 22 Սեպտեմբերի 2020թ.
Զառիթափի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 15
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԶԱՌԻԹԱՓ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 27-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Զառիթափ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Զառիթափ համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Զառիթափ, (0282) 91507, zaritapi.gyughapetaran@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

07 ապրիլի 2020 թվականի N 27-Ն

ԶԱՌԻԹԱՓ ՀԱՄԱՅՆՔԻ 2020 Թ. ԲՅՈՒՋԵԻ ԾՐԱԳՐԱՅԻՆ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով տնտեսական ճգնաժամի հետևանքով համայնքի բնակիչների դիմումները և ելնելով համայնքի գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման նպատակով ընթացիկ ծախսերի իրականացման /գյուղատնտեսական ապրանքների ձեռքբերման/ անհրաժեշտությունից.

Առաջնորդվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ կետով և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ կետով, ավագանին որոշում է՝  

1. Բյուջետային ծախսերում կատարել 2310000 դրամի չափով նվազեցումներ, որից՝ 

Բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման 11 բաժնի 1 խմբի 2 դասի տնտեսագիտական դասակարգման 4891 «- Պահուստային միջոցներ» հոդվածի տարեկան գումարը նվազեցնել 2310000 դրամով՝ սահմանելով 52690000 դրամ:

2. Բյուջետային ծախսերում կատարել 2310000 դրամի չափով ավելացումներ, որից՝

Բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման 01 բաժնի 6 խմբի 1 դասի տնտեսագիտական դասակարգման 4262 «- Գյուղատնտեսական ապրանքներ» հոդվածի տարեկան գումարն ավելացնել 2310000 դրամով՝ սահմանելով 2310000 դրամ:


Կողմ -5

ԱՍԼԱՆՅԱՆ ՍՄԲԱՏ

ԲԱԲԱՅԱՆ ԱՐԳԻՇՏԻ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ՍԱՂԱԹԵԼՅԱՆ ՎԻՐԱԲ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՍԱՍՈՒՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԻՄՈՆ ԲԱԲԱՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց ձորի մարզ, բն. Զառիթափ,փ.3,շ.15

(0282) 91507

zaritapi.gyughapetaran@mail.ru

Պաշտոնական էլ. փոստ` 10052478@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԶԱՌԻԹԱՓԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.02
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner