Այսօր: Ուրբաթ, 22 Նոյեմբերի 2019թ.
Զառիթափի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 36
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԶԱՌԻԹԱՓ ՀԱՄԱՅՆՔ
 
Ավագանու որոշումներ N 10
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Զառիթափ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Զառիթափ համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Զառիթափ, (0282) 91507, zaritap.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

31 հունվարի 2019 թվականի N 10

"ԶԱՌԻԹԱՓԻ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ" ՀՈԱԿ-Ի ՀԵՏ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով "Զառիթափի բարեկարգում" ՀՈԱԿ-ի կողմից ներկայացված 2019թ. պահպանման ծախսերի նախահաշիվն ու ելնելով համայնքի կարիքների համար գյուղատնտեսական, ճանապարհների սպասարկման, աղբահանման, սանիտարական մաքրման և այլ աշխատանքների իրականացման անհրաժեշտությունից.

  Առաջնորդվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 7-րդ կետով, <<Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ կետով և Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 436-րդ հոդվածի դրույթներով, ավագանին որոշում է՝

1. Հաստատել "Զառիթափի բարեկարգում" ՀՈԱԿ-ի հետ  դրամաշնորհի հատկացման և աշխատանքների կատարման պայմանագրեր կնքելու մասին համայնքի ղեկավարի 31.01.2019թ. թիվ 7 որոշումը:

2. Բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման 04 բաժնի 02 խմբի 01 դասի տնտեսագիտական դասակարգման 4637 <<- Ընթացիկ դրամաշնորհներ՝ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին>> հոդվածով 25820000 / քսանհինգ միլիոն ութ հարյուր քսան հազար / դրամ, իսկ տնտեսագիտական դասակարգման 4655 <<- Կապիտալ դրամաշնորհներ՝ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին >> հոդվածով 8500000 / ութ միլիոն հինգ հարյուր հազար / դրամ փոխանցել ՀՈԱԿ-ի համապատասխան բանկային հաշվին ՝ համայնքի կարիքների համար անհրաժեշտ գյուղատնտեսական, ճանապարհների սպասարկման և այլ աշխատանքների ու ՀՈԱԿ-ի համար այլ սարքավորումներ ձեռք բերելու նպատակով:

3. Բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման 05 բաժնի 01 խմբի 01 դասի տնտեսագիտական դասակարգման 4637 <<- Ընթացիկ դրամաշնորհներ՝ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին >> հոդվածով 6277700 / վեց միլիոն երկու հարյուր յոթանասունյոթ հազար յոթ հարյուր / դրամ, իսկ տնտեսագիտական դասակարգման 4655 <<- Կապիտալ դրամաշնորհներ ՝ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին>> հոդվածով 2000000 / երկու միլիոն/ դրամ փոխանցել ՀՈԱԿ-ի համապատասխան բանկային հաշվին ՝ համայնքի կարիքների համար անհրաժեշտ աղբահանման, սանիտարական մաքրման, բարեկարգման և այլ աշխատանքների ու ՀՈԱԿ-ի պահպանության ծախսերի իրականացման, ինչպես նաև ՀՈԱԿ-ի համար այլ սարքավորումներ ձեռք բերելու նպատակով:


Կողմ -5

ԱՍԼԱՆՅԱՆ ՍՄԲԱՏ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԳԱՐԻԿ

ՍԱՂԱԹԵԼՅԱՆ ՎԻՐԱԲ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՍԱՍՈՒՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԻՄՈՆ ԲԱԲԱՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ


  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` 10052478@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԶԱՌԻԹԱՓԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.02
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner