Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջով, ավագանին որոշում է՝ Զառիթափ համայնքի սեփականություն հանդիսացող Զառիթափ բնակավայրի վարչական տարածքում գտնվող՝ սույն որոշման թիվ 1 հավելվածում նշված ցածր ճնշման վերգետնյա գազատար խողովակաշարերն անհատույց օգտագործման իրավունքով, 20 տարի ժամկետով, հատկացնել «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ-ին: |