Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 16-րդ հոդվածի պահանջով, ավագանին որոշում է՝
Հաստատել Զառիթափ համայնքի ավագանու 2020թ-ի փետրվարի 21-ի թիվ 2 նիստի օրակարգը հետևյալ հարցերով՝
1. ՀՀ Վայոց ձորի մարզի Զառիթափ համայնքի ավագանու 2020թ. թիվ 2 նիստի օրակարգը հաստատելու մասին:
2. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Զառիթափ համայնքի Սարավան բնակավայրի վարչական սահմաններում գտնվող 5.187 հա վարելահողերի նպատակային նշանակությունը փոխելու մասին:
3. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Զառիթափ համայնքի Գոմք բնակավայրի վարչական սահմաններում գտնվող հողատեսքերի նպատակային նշանակությունը փոխելու մասին:
4. ՀՀ Վայոց Ձորի մարզի Զառիթափ համայնքի տարածքում տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը սահմանելու մասին:
5. «ՀՀ Վայոց ձորի մարզի Զառիթափ համայնքի բարեկարգում» համայնքային ոչ առևտրային կազմակերպության աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին:
6. Զառիթափ համայնքի Սարավան, Արտավան, Գոմք և Զառիթափ բնակավայրերի արոտների կառավարման պլանները հաստատելու մասին:
7. Զառիթափ համայնքում տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության կարգը հաստատելու մասին:
8. Զառիթափ համայնքում հանրային բաց լսումների և քննարկումների կազմակերպման և անցկացման կարգը հաստատելու մասին: