Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67 հոդվածին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թ.-ի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստաված կարգի 13-րդ կետի «Գ» ենթակետին և 22-րդ կետին համապատասխան, ավագանին որոշում է՝ 1.Տալ համաձայնություն Զառիթափ համայնքի վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն հանդիսացող ծածկագիր՝ 10-022-0293-0008 գյուղատնտեսական նշանակության 0,18 հա մակերեսով հողամասը /գործառնական նշանակությունը՝ արոտավայր/ ըստ Զառիթափ համայնքի Զառիթափ բնակավայրի գլխավոր հատակագծի աճուրդով օտարելու մասին Զառիթափ համայնքի ղեկավարի առաջարկությանը՝ հաստատելով հողամասի օտարման նպատակը՝ գյուղատնտեսական գործունեության համար, մեկնարկային գինը՝ 11250 /տասնմեկ հազար երկու հարյուր հիսուն/ դրամ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |