Ելնելով համայնքի կարիքների համար կապիտալ ծախսերի իրականացման անհրաժեշտությունից, առաջնորդելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ կետով և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ կետով, ավագանին որոշում է՝ 1. Բյուջետային ծախսերում կատարել 4300000 /չորս միլիոն երեք հարյուր հազար/ դրամի չափով նվազեցումներ, որից՝ ա/ Բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման 04 բաժնի 5 խմբի 5 դասի տնտեսագիտական դասակարգման 5112 «Շենքերի և շինությունների կառուցում» հոդվածի տարեկան գումարը նվազեցնել 4300000 /չորս միլիոն երեք հարյուր հազար/ դրամով՝ սահմանելով 30900000 /երեսուն միլիոն ինը հարյուր հազար/ դրամ:
2. Բյուջետային ծախսերում կատարել 4300000 /չորս միլիոն երեք հարյուր հազար/ դրամի չափով ավելացումներ, որից՝
ա/ Բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման 01 բաժնի 6 խմբի 1 դասի տնտեսագիտական դասակարգման 5112 «Շենքերի և շինությունների կառուցում» հոդվածի տարեկան գումարը ավելացնել 3000000 /երեք միլիոն/ դրամով՝ սահմանելով 30900000 /երեսուն միլիոն ինը հարյուր հազար/ դրամ, իսկ տնտեսագիտական դասակարգման 5134 «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածի տարեկան գումարը ավելացնել 300000 /երեք հարյուր հազար/ դրամով՝ սահմանելով 3300000 / երեք միլիոն երեք հարյուր հազար/ դրամ:
բ/ Բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման 06 բաժնի 3 խմբի 1 դասի տնտեսագիտական դասակարգման 5113 «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածի տարեկան գումարը ավելացնել 1000000 /մեկ միլիոն/ դրամով՝ սահմանելով 15526724 /տասնհինգ միլիոն հինգ հարյուր քսանվեց հազար յոթ հարյուր քսանչորս/դրամ: |